HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում նախատեսվում է կազմակերպել երգի ու պարի միջազգային փառատոն

Այս տարի Ջավախքում նախատեսվում է կազմակերպել երգի ու պարի միջազգային փառատոն: Այսօր այս մասին տեղեկացրեց ծնունդով ջավախքցի ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնության» նախագահության անդամ Հայկ Սանոսյանը: Համաձայն ծրագրի, որը դեռ նախանական փուլում է, աշխարհի տարբեր ծայրերից հայերը գալու են Ջավախք, որպեսզի մասնակցեն այդ փառատոնին: Վրաստանի տարածքում, և հատկապես Ջավախքում արդեն մրցույթին մասնակցելու նախնական փուլն անցկացվել է և ընտրվել են փառատոնի մասնակիցները: «Ամռանը պետք է ներգրավենք այս աշխատանքներում և Սփույռքի, և Մշակույթի նախարարություններին, արդեն բանակցությունները վարում ենք, շատ հետաքրքիր միջազգային միջոցառում է լինելու»,-ասաց Հայկ Սանոսյանը: Նրա խոսքերով` փառատոնի նպատակն է, որպեսզի Ջավախքը միջազգային ճանաչում ստանա, «Ջավախքի մասին այսօր նույնիսկ հայաստանաբնակ մարդիկ չգիտեն, քարտեզի վրա էլ տեղը չգիտեն»: Արդեն մտածել են նույնիսկ հյուրանոցների մասին: Բայց քանի որ Ջավախքում դրանց թիվը սահմանափակ է, Հայկ Սանոսյանն ասաց, որ հյուրերին կտեղավորեն հյուրընկալ ջավախքցիների տներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter