Տաքսին տապալել է էկեկտրասյունը. ոստիկանությունը փնտրում է վարորդին
Այսօր`ժամը 02:20-ի սահմաններում, Նորագավիթ 1-ին փողոցում «Սամանդ» մակնիշի Տ 2727 համարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի էլեկտրական սյանը, ինչի արդյունքում էլեկտրասյունը հիմքից պոկվել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության փրկարարները: Նրանք էլեկտրասյունը ճանապարհից հեռացրել են, ավտոմեքենայի գազը՝ անջատել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրում չէր: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ավտոմեքենան քարշակով տեղափոխել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: Ձեռնարկվում են օպերատիվ-քննչական գործողություններ` պարզելու վարորդի ինքնությունը:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել