Հունաստանի բուհերում սովորելու մրցույթ
Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2010-2011 ուսումնական տարում Հունաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 10 ամիս ժամկետով հետբուհական կրթություն ստանալու կամ գիտահետազոտական աշխատանք կատարելու (երկու կրթաթոշակ) և հունարեն լեզվի ու քաղաքակրթության ամառային մեկամսյա դասընթացներին մասնակցելու (երեք կրթաթոշակ) համար:
1. Հետբուհական կրթության համար դիմորդները պարտադիր պետք է տիրապետեն հուներեն լեզվին և ընդունված լինեն հունական համալսարաններից որևէ մեկը: 2. Հուներեն լեզվի և քաղաքակրթության ամառային դասընթացների դիմորդները պարտադիր պետք է տիրապետեն հուներեն լեզվին: Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերի փաթեթը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն մինչև մարտի 1-ը ներառյալ: Մրցույթը տեղի է ունենալու Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում մարտի 1 -ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում: Դիմումի ձևերը, ինչպես նաև հունական համալսարանների ցանկը իրենց բաժիններով կարելի է գտնել հետևյալ էլեկտրոնային կայքէջում. www.ypepth.gr/ypotr_allodap_2010_en_091214.zip:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել