Խոշոր ավթովթար. շղթայաբար իրար են բախվել 4 ավտոմեքենա
Այսօր գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի 78 ՏԼ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 31-ամյա Արթուր Ալեքսանյանը Մաշտոցի պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այնտեղ կայանված «Ֆոլցվագեն» մակնիշի 23 ՏՍ 524 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ իր հերթին բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի 27 ՍԼ 076 համարանիշի ավտոմեքենային, իսկ նշված «ԲՄՎ»-ն էլ բախվել է նորից կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի 26 ԼՏ 701 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,
վթարից հետո «ԲՄՎ» մակնիշի 78 ՏԼ 777 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին. հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենան հայտնվել է շենքում գտնվող գրադարանի կամարի սանդուղքների տակ:
Մինչ դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները` նշված «ԲՄՎ»-ի համարանիշները ինչ-որ երիտասարդներ հանել են:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ, ապահովագրական ընկերության ներկայացուցիչներ:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել