Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավորի «Համերը»
Այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, իրար են բախվել «ՎԱԶ 2107» մակնիշի, «Էլենա» տաքսի ծառայության Լ 1110 համարանիշի և «Համեր» մակնիշի 88 ՍՍ 066 համարանիշի ավտոմեքենաները:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Համերը» վարել է ԱԺ պատգամավոր` ՀՀԿ անդամ Հրանտ Գրիգորյանը, ով գեներալ Մանվել Գրիգորյանի հորեղբոր որդին է:
Դեպքի վայրում ավտովթարի պատճառով առաջացել է մեծ խցանում, քանի որ Կենտրոնից դեպի Նորքի զանգվածներ բորձրացող ճանապարհը խցանվել է:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել