
ՊՆ. Լենդրուշ Նազլուխանյանին սպանության մեղադրանք է առաջադրվել
ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վերջին 3 օրվա ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ձերբակալված Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Լենդրուշ Նազլուխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը սեպտեմբերի 10-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել