HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Rock, Paper, Scissors

Ցուցահանդես «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան» պատկերասրահում

Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան» պատկերասրահում շարունակվում է Բրիտանական խորհրդի հավաքածուի մաս կազմող տպագրությունների ցուցահանդեսը:

Աշխատանքերն ընդգրկում են Բրիտանիայի ժամականակից եւ արդի արվեստի ներկայացուցիչներից ոմանց տպագրությունները, օրինակ` այնպիսի հայտնի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Հենրի Մուրը, Էդուարդո Պաոլոցին, Հեյլի Նյումենը եւ այլք: Այսօր պատկերասրահում կազմակերպվել էր նաեւ քննարկում: Քննարկման ընթացքում հրավիրված արվեստագետները եւ արվեստաբանները ներկայացրին արվեստում երկչափի և եռաչափի փոխազդեցությունը, մոդեռնիզմից ժամանակակից եւ դրանից դեպի արդի արվեստին անցումները, լսեցին ուսանողների կարծիքները: «Այս քննարկումն այսօր ավելի շատ ԳԱ ուսանողների համար էր, իսկ վաղը կշարունակենք այսօրվա բանախոսություն-քննարկումն արդեն այլ բուհերի ուսանողների համար»,- ասաց բանախոս, արվեստաբան Վարդան Ազատյանը: «Բրիտանական խորհրդի ցուցահանդես-ուղերձն ուղղված է հիմնականում երիտասարդությանը: Այս ցուցահանդեսը միջմշակութային երկխոսության մի ձեւ է, որ պետք է նպաստի երկխոսությանը` մշակույթի լեզվով»,- ասաց Հայաստանում Բրիտանական խորհրդի ծրագրերի պատասխանատու Լիլիթ Քալանթարյանը: Նրա խոսքերով` պատահական չէ, որ հենց այս գործերն են ընտրվել Հայաստանում ներկայացվելու համար: «Սա քաղաքականություն է լայն իմաստով, այսինքն`  Բրիտանական խորհրդի նպատակն է մշակել քաղաքականություն արվեստում: Սա մի հնարավորություն է այս տարածաշրջանի ժողովուրդներին ներկայացնել բրիտանական արվեստը` հետագայում ստանալու համար արդեն տարբեր մշակույթների համատեղում»: Լիլիթ Քալանթարյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի եւս 2 օր, այնուհետեւ այն կտեղափոխվի Վրաստան, ապա` Ադրբեջան, Ուկրաինա եւ կվերադառնա Մեծ Բրիտանիա:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter