HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկա Գիլաուրի. «Հայ-թուրքական սահմանի բացումը չի ազդելու Վրաստանի տարածքով բեռների փոխադրման սակագների վրա»

Հայ-թուրքական սահմանի բացումը չի ազդելու Վրաստանի տարածքով բեռների փոխադրման և տրանզիտի սակագների վրա, դրանք չեն վերանայվելու: Հայ-վրացական միջկառավարական 8-րդ նիսիտի ավարտից հետո այսօր մամուլի ասուլիս ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Հարցին, թե որքանով է Վրաստանը տնտեսապես շահագրգռված հայ-թուրքական բացման գործընթացով,  վարչապետը պատասխանեց. «Մեր տարածաշրջանում գոյություն ունեցած բոլոր կոնֆլիկնտների կարգավորումը ողջունելի է, և մենք ողջունում ենք հայ-թուրքական սահմանի բացումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Բայց դիվերսիֆիկացումը թե Հայաստանի, թե Վրաստանի համար լավ է լինելու»: Հայաստանի և Վրաստանի վարչապետների մամուլի ասուլիսին Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ միջկառավարական նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերում համաձայնության են եկել, իսկ օրակարգը ներառել է բազմաթիվ հարցեր` թե տնտեսական, թե էներգետիկ, թե սոցիալական, թե մշակութային: Եղել են համապատասխան հանձնարարություններ` բոլոր ձեռք բերված համաձայնությունները ներառվեն այսօրվա համաձայնության մեջ: Էներգետիկայի ոլորտում այսօր կողմերը ստորագրել են 400 ԿՎ էլետրագծի շինարարության մասին պայմանագիր, որը, Նիկա Գիլաուրիի վստահեցմամբ, ով նախկինում Վրաստանի էներգետիկայի նախարարն է եղել,  շահավետ է լինելու և Հայաստանին և Վրաստանի համար: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը ավելացրեց, որ 2010 թվականին շինարարությունը լայն թափով է ընթանալու: Անդրադառնալով ռուս-վրացական հարաբերություններում Հայաստանի դերին` վարչապետ Նիկա Գիլաուրին նշեց, որ այստեղ կարևոր է հենց Ռուսաստանի դերը: «Ռուսաստանը սահմանափակումներ է դրել է մի քանի ոլորտներում, ինչպես Վերին Լարսի բացման հարցում: Այդ սահմանի բացումը շահավետ է լինելու Հայաստանի համար, Ռուսաստանը պետք է վերացնի այդ սահմանափակումները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter