«Նիկոլ Փաշինյանը մի քիչ ավելի խիստ պատիժ է ստացել, քան մյուսները»
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը չի ճանաչում թիվ 10 ընտրատեղամասի ընտրություններում հաղթող Արա Սիմոնյանին, նրա մասին տեղյակ է մամուլից: Իսկ «Հայելի» ակումբում նշված ընտրատեղամասի ընտրությունները մեկնաբնելիս ասաց, որ եթե ժողովուրդը ձայն է տվել այդ անձնավորությանը, ոչ ոք չի կարող միջամտել: «Որովհետև ընտրությունները, ինչքանով ես տեղեկացված եմ, հարաբերականորեն նորմալ են անցել: Այն խախտումները, որ եղել են որոշ ընտրատարածքներում, էական ազդեցություն չեն ունեցել: Բնականաբար, մյուս թեկնածուն չի հավաքել այդ ձայները»,- ասաց բանախոսը և միևնույն ժամանակ նշեց, որ ի վերջո, երկու թեկնածուները հավասար պայմաններում չէին մրցակցում` մեկը բանտում էր, մյուսն` ազատության մեջ:
«Նիկոլ Փաշինյանը դատապարտված է զանգվածային անկարգություններ հրահրելու համար և մի քիչ ավելի խիստ պատիժ է ստացել, քան մյուսները: Եթե մենք համեմատում ենք այն անձնաց հետ, ովքեր 5 տարի ստացան և համաներումով դուրս եկան զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, գուցե դատարանը Նիկոլ Փաշինյանին առավել մեծ կազմակերպիչ է համարել, դրա համար մի քիչ ավելի խիստ է եղել»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել