Հինգ բարեգործական ծրագիր է քննարկվել
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` հանձնաժողովը քննարկել է 5 բարեգործական ծրագիր։
Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են` «Հայաստանի Հանրապետությունում դեղակայուն տուբերկուլյոզի կառավարման ընդլայնում» դրամաշնորհային ծրագրի համակարգող խմբի կողմից իրականացվող «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է ապահովել դեղակայուն տուբերկուլյոզի ախտորոշման եւ բուժման համընդհանուր մատչելիությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Օպտիկամանրաթելային կապուղու անցկացման եւ հեռախոսաֆիկացման աշխատանքներ» ծրագիրը: «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 2 եւ Մուշեղ Հարությունյան թաղամասի թիվ 4 նախակրթարանների մասնակի վերանորոգման ծրագրերը։
«Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից իրականացվող «Ջերմիկ անկյուն» խմբային տուն» ծրագիրը, որի նպատակն է միայնակ, խնամքի կարիք ունեցող հաշմանդամներին ապահովել կացարանով։ Նիստում քննարկվել և հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել