HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-վրացական սահմանի քարտեզագրումը ձգձգվում է

Դեռևս 2009թ-ի դեկտեմբերի 8 և 9-ին Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնում տեղի է ունեցել հայ-վրացական սահմանագծման հանձնաժողովի անդամների` հայ և վրացի քարտեզագրողների հանդիպումը: Հայկական կողմի մշակած քարտեզի տարբերակը այս անգամ էլ վրացի գործընկերներն են տարել, որպեսզի ուսումնասիրեն:

Հիշեցնենք, որ վրացական կողմն արդեն իր թվային քարտեզը ավարտել և տրամադրել էր հայկական կողմին: Հայ գեոդեզիստներն աշխատել էին այդ տարբերակի վրա և բարձրությունների որոշ անհամաձայնություններ շտկել: Նախատեսվում էր այս հանդիպման ընթացքում արդեն համաձայնության գալ և սկսել սահմանագծման աշխատանքները: Սակայն ինչպես «Հետքին» տեղեկացրեց «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի» տնօերն Հովսեփ Պետրոսյանը, վրացի գործընկերները ցանկացել են ուսումնասիրել իրենց տարբերակը, չնայած նշեց, որ որևէ խնդիր կամ վիճարկվող հարց չի եղել: Հայ և վրացի գործընկերները համատեղ արձանագրություն են կազմել, որ ընդհանուր թվային քարտեզի վրա դեռևս լրացուցիչ աշխատանքների կարիք կա, որոնք պետք է կատարվեն հաշվի առնելով 1942 թվականի վարչական թղթաբանությունը: «Եթե նրանք ընդունեն, որ քարտեզները նույնն են, վերջնական աշխատանքներն արդեն կկատարենք»,-ասաց Հովսփ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter