HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահար` մահվան ելքով

Նախօրեին, ժամը 19.52-ին Արագածոտնի մարզից ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ծաղկահովիտ գյուղից մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Մերսեդես» մակնիշի 42 ՍՕ 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել քարերին, ինչի հետեւանքով մեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Հովիկ Գրիգորյանը եւ ուղեւոր, 1985 թ. ծնված Անդրյուշ Ներսիսյանը տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Ծաղկահովտի հիվանդանոց: Հիվանդանոցում Հ. Գրիգորյանը մահացել է, իսկ Ա. Ներսիսյանը, առաջին բուժօգնություն ստանալով, տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` Ա. Ներսիսյանի առողջական վիճակը բավարար է: Փրկարարների եւ բնակիչների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս: Դեպքի մասին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության մամուլի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter