Քաղաքացիներին չեն թողնում մտնել դատարան
Այս պահին Շենգավիթ վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք եկել են լսելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավճիռը: Նրանց թիվն այնքան մեծ է, որ դատական կարգադրիչները թույլ չեն տալիս ներս մտնել դատարանի շենք` դահլիճում տեղ չլինելու պատճառով: Քիչ անց հայտնի կդառնա Նիկոլ Փաշինյանի դատավճիռը:
Հիշեցնենք, որ մեղադրական կողմը Նիկոլ Փաշինյանի համար պահանջել էր 8 տարվա ազատազրկում: Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 եւ 316 -րդ հոդվածների առաջին մասերով: Նիկոլ Փաշինյանի դատավճիռը լսելու են եկել նաեւ Ստեփան Դեմիրճյանն ու Դավիթ Շահնազարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել