HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ փրկարարները Հաիթի կարող են մեկնել ցանկացած պահի

Այս պահի դրությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ջոկատը մշտական տեղակայման վայրում բերված է պատրաստականության վիճակի ու պատրաստ է մեկնել աղետի գոտի` Հաիթի` իրականացնելու համապատասխան փրկարարական աշխատանքներ: Խումբը բաղկացած է 50 հոգուց:

Ջոկատի հրամանատար է նշանակվել Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Ավետիք Մանուկյանը, իսկ խմբի ղեկավար` Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սերգեյ Ազարյանը: Այս մասին քիչ առաջ «Հետքին» հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը, ով զանգահարել էր խմբագրություն: «Մենք ցանկացած պահի պատրաստ ենք մեկնելու: Կառավարությունը հրահանգ է տվել, որ մենք պատրաստ վիճակում լինենք. թե երբ կլինի` այս պահի ոչինչ չենք կարող ասել»,- ասաց մամուլի խոսնակը: Խումբը բաղկացած է փրկարարներից, պարամեդիկներից, թարգմանիչներից: Խմբում ընդգրկված է նաև մեկ շուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter