Երթուղային տաքսիներով մարդկանց բերում են ընտրատեղամաս
Լեւոն Շանթի անվան դպրոցում տեղակայված 10/21 ընտրատեղամասի դիմացի փողոցում ժամանակ առ ժամանակ կանգ են առնում երթուղային տաքսիներ` «27» համարի եւ առանց համարի, որոնցով տասնյակ քաղաքացիներ են բերում ընտրության: Քվեարկելուց հետո քաղաքացիները հեռանում են նույն երթուղային տաքսիներով: «Հետքին» հաջողվել է լուսանկարել այդ մեքենաների համարանիշները:
10/21 ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ քվեարկել էր 131 ընտրող, իսկ մեկ ժամ անց` այս պահի դրությամբ` 186 ընտրող: Այս ընտրատեղամասում գրանցված են ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 1905:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել