HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտապօգնությունն արտակարգ դեպքեր չի գրանցել

21_05-help

Տոնական օրերին` հունվարի 1-ից առ այսօր Շտապօգնության հիվանդանոցի 103 ծառայությունը գրանցել է 3010 կանչ, որից շուրջ 380 անձ հոսպիտալացվել են: «Շտապբուժօգնություն»  ՓԲԸ-ի փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այս տարի արտակարգ կամ ծանր դեպքեր չեն գրանցվել: Կանչերի մեծ մասը գրանցվել է սիրտ-անոթային, հիպերտոնիկ հիվանդություններից: Թունավորման դեպքեր ևս չեն գրանցվել, չեն գրանցվել նույնիսկ խմիչքից թունավորումներ: «Այս տարի շատ հանգիստ էր»,-հավաստիացրեց Նունե Ժամկոչյանը:

Կանչերի ամենամեծ թիվը գրանցվել է հունվարի 2-ին և 3-ին` համապատասխանաբար 539 և 525: Հունվարի 1-ին գրանցվել է 500 կանչ, չնայած այդ օրը հոսպիտալացվածների թիվն է եղել ամենաշատը` 75:  Նվազ կանչեր եղել են հունվարի 6-ին` 441:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter