HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստինե Աղալարյան

Փաստաբանները հանդես եկան պաշտպանական ճառով

26_12-PashinyanԱյս պահին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործով դատավարությունը վիճաբանության փուլում է: Ն. Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը, միմյանց շարունակելով, հանդես են գալիս պաշտպանական ճառով: Հիշեցնենք, որ մեղադրական կողմը Նիկոլ Փաշինյանի համար պահանջել էր 8 տարվա ազատազրկում: Պաշտպանների մեկնաբանմամբ` Փաշինյանին Ք.Օ 225 եւ 316 -րդ հոդվածների առաջին մասերով առաջադրված մեղադրանքները ակնհայտ ապօրինի են, իսկ ոստիկանության միջամտությունը, խաղաղ հանրահավաքը հարկադրաբար դադարեցնելը եւս օրինական չէր, քանի որ հանրահավաքը եղել է բացառապես օրինական: Այդ օրերին հանրային բողոքի ակցիաները վերածվել էին հանրային բաց բանավեճի` ընտրությունների կեղծման դեմ եւ ժողովրդավարության վերականգման պահանջներով: Փաստաբաններն այս պահին ներկայացնում են հատվածներ վկաների ցուցմունքներից, որոնք նկարագրում են ոստիկանների կատարած բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչպես նաեւ մատնանշում Նիկոլ Փաշինյանի հանդարտության եւ խաղաղության կոչերը: Փաստաբան Վարոսյանը նշեց, որ նախ պետք է պարզել, որ իրոք ժողովրդի գործողությունները կարելի է հանրային անկարգություններ անվանել, թե ոչ, այն դեպքում, երբ զանգվածային անկարգություններին ուղեկցող գործողությունները պետք է պարունակեն ուղղակի դիտավորություն, ինչն այդ պարագայում չի եղել: Իսկ ոստիկանությունը ոչ համաչափ ուժ է կիրառել Մարտի մեկին խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ըստ փաստաբանների` եթե զանգվածային անկարգություններ եղել են, ապա քրեական գործում չի հիմնավորվել, թե Փաշինյանն ինչպիսի գործողություններ է իրականացրել` այդ անկարգությունները կազմակերպելու համար: Չի հիմնավորվել նաեւ, որ գործել է կազմակերված խումբ: Նիկոլ Փաշինյանի փաստաբանների կարծիքով` «7»-ի գործով դատապարտված անձանց դատավճիռները եւս կայացվել են առանձին-առանձին, ինչը ենթադրում է, որ հանցավոր խումբ չի գործել: Ավելին` Նիկոլ Փաշինյանի եւ «7»-ի գործով անցնող անձանց խոսակցություններից պարզ է դարձել, որ նա նախապես չի իմացել, թե ժողովուրդը որտեղ պետք է հավաքվեր եւ ըստ այդմ` զանգվածային անկարգություններ չէր կարող կազմակերպել: Մինչ այս պահը փաստաբանները կարդում էին 225 հոդվածի առաջին մասին վերաբերող մեղադրանքի պաշտպանական ճառը, իսկ այժմ պաշտպանները անցել են 316 հոդվածի առաջին մասով պաշտպանական ճառին: Նշենք նաև, որ դատարանի դահլիճն այսօր լիքն է: Ն. Փաշինյանի դատավարությանը ներկա են նաև Հմայակ Հովհաննիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր