HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ ընտանիքների վարկավորման նոր ծրագիր

2010 թվականի առաջին եռամսյակից կգործի նոր հիմնադրամ, որը երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար երկարաժամկետ վարկեր է տրամադրելու: Այս պահի դրությամբ ծրագրի կանոնադրական կապիտալը 3 մլն դրամ է կազմել: Ենթադրվում է, որ հիպոթեքային վարկեր կտրամադրվեն մինչև 15 տարով` 16 մլն դրամի շրջանակներում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս հայեցակարգը կառավարության մոտակա նիստերից մեկում կհաստատվի: 2009թ-ին ստեղծված հիմնադրամը` 12 մլրդ դրամ կապիտալով, այս պահին արդեն իսկ 1 մլրդ 600 մլն-ի հիպոթեքային վարկեր է տրամադրել, և մինչև տարվա վերջ այս ցուցանիշը կավելանա: «2010 թվականին, մենք հուսով ենք, որ մեր երիտասարդ ընտանիքները կօգտվեն այս հնարավորությունից, նամանավանդ, որ սա այն կարևորագույն պարտավորությունն է, որ մենք ստանձնել ենք»,-հավելեց վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter