HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Մենք վճարունակ պետություն ենք»

Եվս 100 մլն դոլար վարկ ստանալու խնդրանք ենք ներկայացրել ՌԴ-ին Հայաստանի տնտեսությունը 2010 թվական է մուտք գործում 80 մլրդ դրամ մնացորդով: Կայունացման հիմնադրամում ևս 54 մլրդ դրամ է կուտակվել այս պահի դրությամբ: Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չնայած ճգնաժամը դժվար է կանխատեսել, բայց Հայաստանը պատրաստ է նոր փորձությունների: ԵՄ-ից ևս կառավարությունը ստացել է հավաստիացում, որ կստանա 100 մլն եվրո լրացուցիչ օժանդակություն 2010թ.-ի ընթացքում: Ավելին, ինչպես նշեց վարչապետը, Հայաստանի մակրոտնտեսական քաղաքականությունը բարձր է գնահատվում միջազգային կազմակերպությունների կողմից, ինչը ենթադրում է, որ կարելի է ակնկալել լրացուցիչ միջոցներ տարբեր միջազգային կառույցներից: «Մեր ռազմավարությունը վերջին տարիների ընթացքում իրեն արդարացրել է և մենք վճարունակ պետություն ենք, դա է պատճառը, որ մեզ տրամադրում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ»,-ասաց վարչապետը: Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից 185 մլրդ դրամ  վարկ է ստացել, որից մոտ 45 մլրդը աղետի գոտու վերականգնման աշխատանքների համար է նախատեսվել, 22- մլրդն արդեն իրացվել է, իսկ մնացած 24 մլրդը կիրացվի 2010-ին: Շուրջ 90 մլրդը ԿԲ-ի հետ համատեղ կբաշխեն փոքր և միջին ձեռնարկատիրությունների վարկավորմանը: Հենց այս վարկի շուրջ 54 մլրդ դրամն էլ գտնվում կայունացման հիմնադրամում: Լրացուցիչ ևս 100 մլն դոլարի խնդրանք է ներկայացրել ՌԴ-ին, ինչն ամբողջությամբ նվիրված է լինելու ադամանդագործությանը: Այս ծրագիրը դեռ բանակցային և քննարկման փուլում է, թե ինչով կավարտվի, Տիգրան Սարգսյանը դեռ չկարողացավ կանխատեսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter