HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՎՊ-ն արձանագրել է 267 մլն դրամից ավելի չարաշահումներ

Վերահսկիչ պալատն այսօրվա խորհրդի նիստում անդրադարձավ նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացված պետբյուջեի գումարների օգտագործմանը: Պետական ունեցվածքի օտարման գործընթացի և պետական ունեցվածքի վարձակալության խնդիրներն ուսումնասիրելիս Վերահսկիչ պալատն արձանագրել է 267 մլն դրամից ավելի չարաշահումներ: Վարձակալության տրված տարածքների գումարը կազմել է 138 մլնից ավելի դրամ, որից ստուգման ընթացքում վերականգնվել է 21 մլնը: 53 մլն-ից ավելի դրամ դեռ կա` բյուջե չվճարված, սեփականաշնորհման մեկ գործարքով, իսկ ներդրումային պարտավորությունների մասով շուրջ 18 մլն դրամը և աշխատատեղերի ստեղծման մասով մոտ 57 մլնի վճարման համար սահմանվել է ժամանակացույց: Սեփականաշնորհման գործընթացում ՎՊ-ն ևս խնդիրներ է արձանագրել: Տարածքը վաճառելուց հետո որևէ արդյունք չի լինում, երբ ընկերությունը պարտավորվում է ներդրումներ կատարել և որոշակի թվով աշխատատեղեր ստեղծել: ՎՊ-ն ներկայացրեց նկարներ, որտեղ պատկերված հողային տարաքում որևէ շինություն չկար, իսկ «ItarCo Construction» ՓԲԸ-ն 2003թ-ին մոտ 27 մլն դրամով գնել էր «Ատոմ սեյմս» նախագիծ ՓԲԸ-ի ինժեներա-լաբորատոր մասնաշենքը: Ըստ պայմանագրի` խոստացել է 1 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի ներդրում կատարել, ստեղծել 50 աշխատատեղ: Պայմանագիրը մի քանի անգամ փոփոխվել է, և վերջին պայմանագրում ընկերությունը պարտավորվել է 3 մլն դոլարի հասցնել իր ներդրումները, աշխատատեղերը` 100-ի: «Պետական գույքի և վարձակալության ու վաճառքի հետ կապված մենք պիտի հստակ ունենանք ժամանակացույց, հաշվարկված ներդրումների ծավալ, որովհետև հակառակ կողմը կարող է գալ և ասել, որ ես խոստացել էի 10 հազար դոլար ծախսել, ես այդ գումարը ծախսել եմ, ինչ եմ խախտել: Դրա համար գուցե պետք է նշվի արտադրանքի կամ շինության վերջնական տեսքը: Այսինքն` կան բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ պարտավորությունները կատարված են, բայց արդյունք չկա»,-ասաց Իշխան Զաքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter