HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գործող իշխանությունը նոկաուտի մեջ էր»

05_11-Pashinyan«Օրինականության, ազատության և արդարության մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը` անխուսափելի: Անձամբ ես հանուն այդ նպատակի պայքարելու եմ մինչև վերջ, աննկուն, անկախ նրանից` ազատության մեջ կլինեմ, թե բանտում»,-այսօր այս խոսքերով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ավարտեց իր ցուցմունքը: Նիկոլ Փաշինյանն իր ցուցմունքում հայտարարեց, հանրահավաքի կամ երթի մասնակից ոչ մի քաղաքացի ոչ մի խախտում թույլ չի տվել: Մարտի 1-2-ի դեպքերը նկարագրելիս` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ֆրնասիայի դեսպանատան մոտ հավաքված ժողովրդին այլ տարածք, մասնավորապես Մատենադարանի մոտ տեղափոխելու գաղափարը ևս իշխանություններին էր, և ինչպես իրենց հայտնի էր դարձել,  որպեսզի երթի ընթացքում սուպերմարկետներից մեկի կողքով անցնելիս սադրիչները սկսեին անկարգությունները, ջարդուփշուր անեին սխանութը, իսկ այդ ընթացքում ջրցան մեքենաներով ու ոստիկանության աշխատակիցների կողմից սկսվեր բռնություններով խաղաղ ցուցարարներին ցրելու գործընթացը: Պատճառը, ըստ Ն. Փաշինյանի, միայն այն էր, որ կարողանային ասել, թե այդ պատճառով են սկսել ցրել ցուցարարներին: «Իշխանությունների համար կար նաև պահեստային տարբերակը. եթե երթի առաջին շարքերը հատեին Ֆրանսիայի հրապարակը, սադրիչների կենտրոնացված խումբը պետք է փորձեր շրջել դեպի Բաղրամյան պողոտա` նախագահական նստավայր»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ միակ տարբերակը, որ կարող էր կաշկանդել ոստիկանության աշխատակիցներին բռնությունների չդիմել` ԵՄ երկրների դեսպանատների տարածքն էր, որը համեմատաբար կարող էր անվտանգ լինել: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր գործողություններին, ավելացրեց, որ քանի որ ինքը նախապես իմացել է, որ տարածքում քաղաքացիական հագուստներով ոստիկանների խմբեր կան և հավանական է բախումներ լինեն, իր` «զինվելու» կոչերը  ինքնապաշտպանական նպատակներով է արել: Ինքը շրջել է տարածքում և հորդորել հանարհավաքի մասնակիցներին կարգուկանոն պահպանել, ինչի հետևանքով կատարյալ հանդարտություն է տիրել հրապարակում: Ըստ Նիկոլ Փաշինյանի` երբ իշխանությունը հասակացել է, որ ժողովուրդը ոչ մի տեղ չի գնալու, միջոցներ չի խնայել ցույցը ցրելու համար, ընդհուպ մինչև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տուն երթ հրահրելու միջոցով, բայց հայտվել է փակուղում. «Գործող իշխանությունը նոկաուտի մեջ էր: Իշխանության զինված խմբավորումները հարձակման անցան առանց դրա համար կոնկրետ առիթ ունենալով: Սա այս պատմության և քրեական գործի ամենակարևոր պահն է»,-բնութագրեց Նիկոլ Փաշինայնը: Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանին և նախընտրական քարոզարշավը հովանավորում և ֆինանսավորում է հրեա-մասոնական ինչ-որ կառույց, Նիկոլ Փաշինյանին պնդմամբ, նույնպես իշխանությունների տարածած ստահոդ տեղեկություն էր, ինչպես նաև մարտի 1-ի առավոտյան մի աղջկա սպանության լուրը. «Մեր շարժումը և մեր պայքարը մաքուր և անարատ է»,-հայտարարեց Ն. Փաշինյանը: «ՀՀ մայրաքաղաքի կենտրոնում ՀՀ քաղաքացիների սպանության հեղինակներին, ովքեր էլ որ լինեն, այլ կերպ, քան թուրք չեմ կարող անվանել: ՀՀ կենտրոնում ՀՀ քաղաքացիների սպանությունը ալ կերպ, քան ագրեսիա ՀՀ-ի նկատմամբ չեմ կարող անվանել»,-գնահատեց Փաշինյանը, միևնույն ժամանակ ճշգրտելով, որ իր այդ ելույթները հնչել են արյունահեղ իրադարձություններից ոչ թե առաջ, այլ հետո, ինչը քրեական գործում ժամանակագրորեն խեղաթյուրված է: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ «հանցավոր խմբի մասին լեգենդը», որը «կազմակերպել է մարտի 1-ի զանգվածային անկարգությունները», նույնպես հորինված է, քանի որ շուրջօրյա հանրահավաքների ընթացքում ինքը չի հադիպել ոչ Սասուն Միքայելյանին, ոչ Գրիգոր Ոսկերչյանին, ոչ էլ մյուսներին, իսկ Շանթ Հարությունյանի հետ ընդամենը երկու անգամ է հանդիպել` Ազատության հրապարակում և Մյասնիկյանի արձանի հարթակում: «Խանութների թալանը արվել է մեր գաղափարական և հոգևոր շարժումը արատավորելու համար: Ակնհայտ է, որ այդ թալանը կազմակերպելու նպատակով հատուկ խմբեր են ձևավորվել հենց իշխանական ուժերի կողմից»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պտասխանել մեղադրողների հարցերին` պատճառաբանելով, որ ինքը իր բոլոր ասելիքներն արդեն սպառեց իր ցուցմունքում: Կորյուն Փիլոյանի հարցադրումներին Նիկոլ Փաշինյանն այդպես էլ լռությամբ էր պատասխանում, չնայած նկատեց, որ այդ լռությունը դատարանը չդիտարկի որպես համաձայնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter