HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վնասվածքը գրեթե գրիչի ծայրի չափով է»

02_12-PashinyanՇենգավիթ համայնքի դատարանում շարունակվւոմ է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործով, մասնավորապես` հոեկտեմբերի 23-ի դրվագով փաստաթղթերի հրապարակումը: Տուժող Վազգեն Դաբաղյանի մասին դատաբժշկական փորձաքննության արձանագրությունում նշվում է, որ վերջինի ստացած վնասվածքը 0.2-0.3 սմ տրամաչափով է, ինչը, ըստ Ն. Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանի, կասկածելի է. «Աջ սրունքին` ոտքի առաջադասային մակերեսին գտնվող վնասվածքը չէր կարող առաջանալ Նիկոլ Փաշինյանի ոտքի հարվածից, քանի որ ոտքի մակերեսը շատ ավելի լայն է, և դժվար է պատկերացնել, որ նման վնասվածք կարող է առաջանալ: Վնասվածքը գրեթե գրիչի ծայրի չափով է»,- ասաց նա: Բժշկական փորձաքննության մեկ այլ արձանագրության, որին չէր անդրադարձել մեղադրող Կորյուն Փիլոյանը, մատնանշեց Ն. Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Նա ասաց, որ Կարեն Մակեյանի բուժզննման արձանագրությունում  նշվում է, որ նրա զույգ աչքերը վնասված են ալերգիկ հեղուկով: «Դա ևս մեկ անգամ հիմնավորում Է, որ հոկտեմբրեի 23-ին ոստիկանների կողմից կիրառվել է արցունքաբեր կամ այլ տիպի գազ»,- ասաց նա: Գործի 11-րդ հատորում հրապարակվեցին նաև Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու,  ինչպես նաև նրա` հարցաքննությունից խուսափելու մասին արձանագրություններ, որոնցով փաստաբանները մատնանշեցին մի շարք անճշտություններ` թե' դրանց կազմման ամսաթվերի, թե' բովանդակության մասով: Ընդմիջումից հետո կհրապարակվեն հաջորդ` 12-րդ հատորի փաստաթղթերը: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter