HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանների պաշտպանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել

09_11-v_chakhalyan-1«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի պաշտպանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել: Ընդ որում` Չախալյանների երեք փաստաբանները` Զուրաբ Ռոստիաշվիլին, Նինո Անդրիաշվիլին և Ստեփան Ոսկանյանն իրենց բողոքները ներկայացրել են առանձին-առանձին: Ստեփան Ոսկանյանը պահանջել է բեկանել (վերացնել) Ախալցխայի շրջանային դատարանի դատավճիռը և Թբիլիսի քաղաքի վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` իր պաշտպանյալներ Վահագն, Ռուբեն և Արմեն Չախալյաններին ճանաչել անպարտ իրենց մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ և դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` հռչակելով վերջիններիս անմեղությունն իրենց առաջադրված մեղադրանքներում: Դատական նիստերի արձանագրություններում փաստաբան Զուրաբ Ռոստիաշվիլին սխալ է հայտնաբերել, այն է` արձանագրություններում նշված է, որ Վահագն Չախալյանը հաստատել է, որ իրենց տանը հայտնաբերված ատրճանակը իրեն է պատկանում: Մինչդեռ դատարանում Վահագնը նման բան չի ասել: Փաստաբանը չի բացառել, որ դա հայերենից վրացերեն վատ թարգմանության հետևանք է: Նոյեմբերի 24-ին Վրաստանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննվել է նաև Չախալյանների գործում ներգրավվել ցանկացող ֆրանսահայ իրավապաշտպան Պատրիկ Արապյանի գործը: Դատարանը, սակայն, նույնն է թողել առաջին ատյանի վճիռը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter