HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարկ հայերի վրա»

28_11-DzhanilyanՌուսաստանցի «օրենքով գող» Արման Ջանինյանին ձերբակալել են հերթական գործարարից փող վերցնելու պահին:

Մոսկովյան Չերտանովի դատարանում ավարտվել է «օրենքով գող» Արման Ջանինյանի դեմ դատավարությունը (մականունը` Արման Կալուժսկի): Օպերատիվ մարմինների տվյալներով` «օրենքով գողը» փորձել է հարկեր սահմանել ոչ միայն գործարարների, այլ բոլոր հայերի վրա, որոնք բնակվում են Տվերսկայա շրջանի տարածքում: Ա. Ջանինյանը դա անվանել է «հարկ հայերի վրա»:

Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, 32-ամյա Արման Ջանինյանը նախկինում մի քանի անգամ դատվել է, իսկ երբ 1996թ.-ին հերթական անգամ ազատ է արձակվել, մի քանի հայտնի «օրենքով գողեր» նրան «թագադրել են»: Չորս տարի անց Ա. Ջանինյանը կրկին հայտնվել է ճաղերի հետևում, այս անգամ ավազակության համար: Նա ազատ է արձակվել 2008-ի գարնանը: Օպերատիվ մարմինների տվյալներով` ազատ արձակվելուց անմիջապես հետո Ջանինյանը հանդիպում է նշանակել տեղի հայ համայնքի ղեկավարների հետ: Վերջիններիս պատմելով, որ ինքը սակավաթիվ հայ «օրենքով գողերից» է, պահանջել է, որ յուրաքանչյուր տեղացի հայ իրեն ամսական 1000 ռուբլի վճարի: Իսկ ահա գործարարների համար այդ գումարը կազմում էր 2-10 հազար: Փոխարենը «օրենքով գողը» խոստացել էր, որ քրեական աշխարհում սփյուռքահայության շահերը կպաշտպանի: Իհարկե, այս առաջարկը խանդավառութամբ չի ընդունվել հայերի կողմից, ինչից հետո նա սկսել է սպառնալ տեղացիներին: Ինչպես պարզել են իրավապահ մարմինները, «օրենքով գողի» մոտ դրանից հետո լուրջ խնդիրներ են առաջացել: Մի քանի գործարարներ աշխատելիս են եղել «Սևեր» մականունով «օրենքով գողի» հովանավորությամբ, ով Տվերսկայա շրջանի քրեական աշխարհի ղեկավարն է: Վերջինիս դուր չի եկել Արման Կալուժսկու արարքը: Ու թեև «Սևերի» հետ խոսակցությունից հետո Ջանինյանը դադարել է ճնշումներ գործադրել «Սևերի» հովանու տակ աշխատող գործարարների վրա, սակայն մյուս հայերի նկատմամբ հարձակումները շարունակվել են: Ինչպես պարզել են իրավապահ մարմինները, դրամաշորթությունը տեղի է ունեցել միշտ նույն կերպ: Ջանինյանը հերթական զոհի հետ որևէ ռեստորանում հանդիպում է նշանակել: Իսկ ով հրաժարվել է վճարել, նա սպառնացել է «կոկորդը կտրել»: Շատ հայեր ստիպված վճարել են, քանի որ վախեցել են «օրենքով գողից»: Սակայն, ի վերջո, գործարարներից մեկը դիմել է ոստիկանություն, քանի որ պատրաստվում էր ընդմիշտ մեկնել ԱՄՆ, և «օրենքով գողի» սպառնալիքները նրան այնքան էլ չեն վախեցրել: «Օրենքով գողին» ձերբակալել են հերթական գործարարի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը Արման Ջանինյանը գնացել է ընկերոջ` Արմեն Հովհաննիսյանի հետ (մականունը` Բուդուլայ): Ձերբակալության ժամանակ «օրենքով գողի» գրպանում հայտնաբերել են 10 գրամ հերոին: Արման Ջանինյանի դեմ ներկայացվել է երկու մեղադրանք` դրամաշորթություն և թմրանյութերի ապօրինի պահպանում: Դատավճիռը, ամենայն հավանականությամբ, կկայացվի հաջորդ շաբաթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter