HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կինոշոկ» փառատոնի օբյեկտիվն այս տարի ուղղված կլինի դեպի Հայաստանը

Սեպտեմբերի 11-20-ը Անապա քաղաքում կանցկացվի ԱՊՀ երկրների, ինչպես նաև Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի «Կինոշոկ» բաց կինոփառատոնը, որի հոբելյանական 20-րդ մեկնարկը կնշվի մեծ շուքով:

Կինոփառատոնի բացմանը ներկա կլինի հայաստանյան պատվիրակությունը (Վարդան Աբովյան, Հարություն Խաչատրյան, Ռաֆայել Քոթանջյան և այլք)՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանի գլխավորությամբ:

«Կինոշոկի» տնօրինության նախաձեռնությամբ այս տարի կինոփառատոնի օբյեկտիվը ուղղված կլինի դեպի Հայաստանը, որը հանդես կգա հատուկ կարգավիճակով:

Հայկական կինոն մրցութայինից զատ կներկայանա «В фокусе Армения», Հայկական կինոյի համայնապատկեր ոչ մրցութային հատուկ ծրագրով, որի շրջանակում կցուցադրվեն «Պոետի վերադարձը» (Հ. Խաչատրյան), «Տխուր փողոցի լուսաբացը» (Ա. Մկրտչյան), «Սասունցի Դավիթ» մ/ֆ (Ա. Մանարյան), «Հայաստանի վերջին լարախաղացը» (Ա. Երիցյան, Ի. Սահակյան), «Կնոջ երեք գույնը» (Մ. Օհանյան), «Դեպի Արարատ» (Տ. Խզմալյան) ֆիլմերը, 30-40 րոպե տևողությամբ մուլտծրագիր:

«В фокусе Армения» ծրագրի շրջանակներում «Կինոշոկի» ընթացքում կանցկացվի Հայաստանին նվիրված օր, կլինի հայկական ֆիլմի պրեմիերային ցուցադրություն:

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ՝ «Կինոշոկի» մրցութային ծրագրում Հայաստանը կներկայանա ռեժիսորներ Ա. Հարությունյանի «Թափառում» լիամետրաժ, Շատյանի «Բեռնելով կյանքս» կարճամետրաժ և Հ. Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը» հեռուստատեսային ֆիլմերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter