
Այս պահին Վրաստանի դեսպանատան մոտ հավաքվել են մի խումբ երիտասարդներ, հոգևորականներ և ուսանողական տարբեր միություններ «ամոթ», «ամոթ» վանկարկումներով սպասում են, որպեսզի Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը դուրս գա դեսպանատնից, հանդիպի իրենց հետ, որպեսզի իրենք իրենց պահանջները ներկայացնեն նրան:

Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակից թմբուկներով, ցուցապաստառներով, որոնք հետևյալ արտահայտություններն են պարունակում` «ոչ սպիտակ եղեռնին», «ոչ անտարբերությանը», «դուք էլ մեզ նման քրիստոնյա չե՞ք» և այլն, դրոշներով քիչ առաջ շարժվեցին դեպի վրացական դեսպանատուն` պահանջելով դադարեցնել Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների հանդեպ կատարվող ոտնձգությունները, հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները և Վիրահայոց թեմին իրավաբանական կարգավիճակ տրամադրել:

Դեսպանատուն են մտել ԵՊՀ, ԵՊՏՀ-ի ուսխորհրդի նախագահները, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը և այլ երիտասարդական միության ներկայացուցիչներ` դեսպանին նամակ հանձնելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել