HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բանակում զոհվել է 19-ամյա Հայկը

Այսօր առավոտյան հերթական մահվան դեպքն է գրանցվել հայկական բանակում: Ասկերանի մարտական հենակետերից մեկում սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա Հայկ Վասիլի Մկրտչյանը: Նա Արմավիրի մարզի Ամբերդ գյուղից է:

Էջմիածնի զինկոմիսարիատից հաստատեցին լուրը: Իսկ Ամբերդի գյուղապետ Մանվել Բաբայանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե դեպքն այսօր առավոտյան է եղել: Էջմիածնի զինկոմիսարիատից զանգահարել են գյուղապետին և հայտնել կատարվածի մասին: Գյուղապետն ասաց, որ ինքն է վաղ առավոտյան այդ լուրը ընտանիքի անդամներից մեկին հայտնել, քանի որ զինկոմիսարիատից այդպես էլ որևէ մեկը չի ներկայացել զոհված զինծառայողի ծնողներին:

«Դեռ չգիտենք, թե ինչ է եղել: Շատ խելոք, աշխատող տղա էր Հայկը, ընտանիքն էլ քյասիբ ընտանիք է»,- ասաց Մանվել Բաբայանը:

Պաշտպանության նախարարությունից որևէ բան ճշտել առայժմ չի հաջողվում: Մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:

Մեկնաբանություններ (10)

gayane
shat cavali e vor lsum ev tesnum enq anardarutyunner@ bayc vochinc cheq karox anel erevi miayn mnum e lqel hayastan@
Emil
Helek havakvek oo lekek es taracke, sranic yerkir chi estacvi:) mezanic el heghapokhakan chi cnvum.
AZAT
AMOT E INCHQAN KARELI E ZOH TAL U AYN EL XARABAX U ELI ASKERAN ????
Գոհար, զինվորի մայր
Բավ է... էլ չենք դիմանում...ինչ դժվարությամբ մեծացրինք այս սերնդի երեխաներին ու ինչ անիմաստ կորցնում ենք նրանց...մի զինվորի էլ հոսպիտալացրել են եղնիկներից Ստեփանակերտ,իբր կռվի արդյունքում է...Միթե հնարավոր է այս աստիճանի բարոյալքում Հայոց բանակում? Մի անգամ ևս պիտի կրկնվեմ` բանակն ամբողջությամբ դարձրեք 30-35 տարեկան, 2 երեխա ունեցող հայաստանցի գործազուրկ, հավասարակշռված վարձկաններից, որ աշխատավարձը տուն կուղարկեն, ընտանիքները կապրեն, ծնունդը կշատանա, արտագաղթը կկանխվի, մարդու սերունդը չի վերանա, գործազրկությունը կպակասի, ծառայողն էլ կիմանա, որ ընտանիքն ապահով է,իսկ ինքն էլ մեռնելու իրավունք չունի, տաք-տաք անիմաստ վեճերի պատճառով անհամար զոհեր չենք տա...ինչ է նշանակում անցյալ տարի 42 զոհերից միայն 8 -էր զոհվել թշնամու գնդակից... Ասկերանի զորամասում ծառայող երիտասարդներ կան, որ նախընտրում են անվերջ դիրքերում կանգնել, քան իջնել կազարմա...Ինչ է կատարվում այնտեղ? կասեն միմիայն զորացրվելուց հետո, այն էլ ոչ լրիվ...Ամեն անքուն գիշերների սարսափս է` ասես այս պահին ում տան ճրագը մարեցին...Թշնամու գնդակից ընկածի ծնողներին կան մխիթարանքի խոսքեր, իսկ ինչպես մխիթարվեն Աղասու ու նրա նմանների ծնողները?Իսրաելի բանակ զորակոչվածներից նախապես պարտադիր սերմնահեղուկ են վերցնում -պահեստավորում, որ դժբախտ դեպքի պարագայում նրանց սերունդը շարունակվելու հնարավորություն տրվի մահացածի ծնողներին...Դե, մենք միջոցներ պետք է խնայենք... որ դղյակներ կառուցվեն...Խաղաղ պայմաններում այքան զոհերը շատ-շատ են...
anna
mek2 es banak chem ugarkelu im tgayin 20 tari pahum mecacnum enq talis enq ed gazannerin tanum veracnum en . es ur enq hasel or@ mi mahvan lur enq stanum zinvora eli mi ban egac klini. bayc tog astcuc vaxenan irenq el erexa unen u shat hachax astvac mardkanc patjuma irenc erexaneri mijocov .Kdimanan ardyoq irenq aydpisi harvaci..............
Tatev
Es inch erkrum enq aprum joxovurd?chen amachum erkri xekavarner@?????????
ANAHIT
HIRIQ CHI MER ANMEX EREXANERIN KOTOREQ AY ANXIXCHNER ISK LRUM EN VOROVHETEV VOCH MI ANGAM DZAYN CHENQ HANUM
Ասելու եմ
Ժողովուրդ, սա կոնկրետ որրերորդ դեպքն է կապված Ասկերանի հետ? Ուզում եք ասեմ? Այո, Ասկերանի գնդում ամեն ինչ չէ, որ կարգին է: Այնտեղի գնդի հրամանատարը գիտեք ով է? Մի դիկտատոր: Հիմա նայեք ըստեղ Ասկերանի գնդի հետ կապված http://hetq.am/arm/news/4101/ http://hetq.am/arm/news/4139/ http://hetq.am/arm/articles/3963/ Պետք է ՀԿ-ները սրա հրամանատարի` Սանյայի վրա ճնշում գործադրեն, այլ ոչ թե անօգուտ ընդհանրական հայտարարություններ անեն:
Lusine
Հնարավոր է , որ սա կապված լինի խելագարության հասած զիվորի հետ?
Ararat
Ժողովուրդ ջան, խաղաղ պայմաններում այսքան զոհ կլինի???????? Մի բան էլ զարմանալի է, թե ինչու են լռում մամլո քարտուղարները և մյուսները: Ես ցավակցում եմ զոհված տղայի հարազատներին և բարեկամներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter