HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փլուզվել է Թբիլիսիի հայկական եկեղեցու գմբեթը

 Այսօր` 04:00-ի սահմաններում, փլուզվել է Թբիլիսիի հայկական Մուղնեցոց սուրբ Գևորգ եկեղեցու գմբեթը: Այն 14-րդ դարի կառույց է, որը մինչև 1930-ականները գործել է որպես հայկական եկեղեցի, իսկ մինչև 90-ականների սկիզբը` ծառայել որպես Վրաստանի պետական թանգարանի պահոց: 90-ականներից հետո վթարային դառնալու պատճառով այլևս որևէ նպատակի չի ծառայել:  

s-gevorg2_19.11.09 Հիշեցնենք, որ Մուղնեցոց սուրբ Գևորգ եկեղեցին այն «վիճելի» համարվող 6 եկեղեցիներից է, որը դեռևս չի վերադարձվել Հայ առաքելական եկեղեցուն:  Ընդ որում` սա երկրորդ փլուզված եկեղեցին է, առաջինը Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվել էր դեռևս 1989 թվականին: s-gevorg7_19.11.09 s-gevorg3_19.11.09 Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական Միքայել Ավագյանը «Հետքին» պատմեց, որ իրենք արդեն գնացել և զննել են վթարը, դեպքի մասին տեղյակ են պահել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: «Եկեղեցու մեծ գմբեթը ընկել է եկեղեցու ներսի մասը: Վիրահայոց թեմի առաջնորդը և հոգևորականներ գնացել են, արդեն միջոցներ են ջեռնարկվում»,- պատմեց Միքայել Ավագյանը: s-gevorg4_19.11.09 «Հետքը» փորձեց մանրամասներ ճշտել նաև Մայր Աթոռից, սակայն մամլո դիվանի հեռախոսահամարները չեն պատասխանում: s-gevorg5_19.11.09 «Կարծում ենք` այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, որի բալանսում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե Վրաց պատրիարքարանը և իշխանությունները չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը և պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարևոր հուշարձանները»,- նշվում է Վիրահայոց թեմի առաջնորդարանի տարածած հաղորդագրության մեջ: s-gevorg8_19.11.09 s-gevorg6_19.11.09

Լուսանկարները` Մարիաննա Պեպանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter