
Հանրային սննդի 168 օբյեկտում ծխողների համար տարածքներ են առանձնացվել
«Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հանրային սննդի օբյեկտներում շարունակվում է ծխողների համար առանձնացված տարածքների ստեղծման գործընթացը:
Համաձայն վարչական շրջանների տրամադրած տեղեկատվության` մայրաքաղաքի Դավթաշեն, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային սննդի բոլոր օբյեկտներում արդեն իսկ առանձնացվել են համապատասխան տարածքներ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային սննդի 17 օբյեկտներից 7-ում ծխելն ընդհանրապես արգելված է, իսկ 10-ում ծխողների համար առանձին տարածք է հատկացվել:
Ընդհանուր առմամբ մայրաքաղաքի հանրային սննդի 168 օբյեկտներում արդեն ծխողների համար առանձնացված տարածքներ կան:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել