Հայտնի բիզնեսմենի մահը կարող է կապ ունենալ Յապոնչիկի սպանության հետ
Ռուս իրավապահները կասկածներ ունեն, որ շոու-բիզնեսի ոլորտում հայտնի գործարար Շաբտայ Կալմանովիչը հնարավոր է` անմիջական կապ է ունեցել, թերևս ամենահեղինակավոր «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի (մականունը` Յապոնչիկ) սպանության հետ, ինչի համար էլ գործարարին նոյեմբերի 2-ին հրապարակայնորեն սպանել են` ի նշան վրեժխնդրության:
Ըստ criminalnaya.ru կայքէջի` հայտնի գործարարը չի եղել քրեական աշխարհից, սակայն շոու-բիզնեսում ունեցած իր ազդեցությունը կիսել է «օրենքով գող» Յապոնչիկի հետ: Կալմանովիչի ազդեցությունը շոու-բիզնեսում ընդգրկել է նաև տարբեր տեսակի ներկայացուցչական, այդ թվում` սպորտային միջոցառումները: Բայց նրա գործերը վերջին շրջանում այնքան էլ հարթ չեն ընթացել, չնայած այն խոսակցություններին, որ նա ժամանակին հսկայական գումարներ է դիզել անօրինական գործունեությամբ, մասնավորապես` ալմազի և զենքի ձեռքբերմամբ: Որոշ տվյալների համաձայն` Վյաչեսլավ Իվանկովն գրեթե ամբողջությամբ վերահսկել է շոու-բիզնեսի ոլորտը` Կալմանովիչին թողնելով ստվերում, ինչի պատճառով էլ, ըստ իրավապահների, բացառված չէ, որ Շ. կալմանովիչը պատվիրել է Յապոնչիկի սպանությունը, որպեսզի ձերբազատվի ուժեղ «գործընկերոջից»: Այդ վարկածի համաձայն` Իվանկովի մահվանից հետո քրեական աշխարհի «դատավորները» իրենց առջև խնդիր են դրել բացահայտել և պատժել սպանության պատվիրատուին, մինչև Յապոնչիկի քառասունքը: Իսկ պատվիրատունին քրեականները գտել են վարձու մարդասպանի միջոցով, քանի որ Կալմանովիչը օգտվել էր «էժանագին» նշանառուի ծառայությունից: Որոշ տվյալներով` Շաբտայ Կալմանովիչը փորձել է իր կյանքը գնել` այդ նպատակով նոյեմբերի 2-ին` սպանության օրը, իր հետ վերցնելով 1,5 միլիոն ԱՄՆ դոլար: Ընդ որում` նա նույնիսկ վստահ է եղել, քրեական հեղինակություններն իր կյանքի դիմաց գումարը կվերցնեն, այդ իսկ պատճառով էլ «դատավորների» մոտ ուղևորվել է առանց թիկնապահների` միայն վարորդի ուղեկցությամբ: Սակայն քրեականները վարվել են բոլորովին այլ կերպ. նրանք հրահանգել են բիսնեսմենին սպանել հրապարակայնորեն և ձեռք չտալ նրա մոտ եղեծ դոլարներով տրցակին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել