HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորովածի փառատոն Ախթալայում

 Հոկտեմբերի 25-ին  «Հյուսիսային դարպաս» ծրագրի շրջանակներում Ախթալայի քաղաքապետարանը կազմակերպել էր «Խորովածի փառատոն, Հայաստան, Ախթալա  2009թ.» խորագրով:

Իր տեսակի մեջ աննախադեպ  այս միջոցառումը դիտվում էր տարածաշրջանում  տուրիզմի զարգացման առաջին ազդակը: Միջոցառումը անցկացվում է Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցու հրապարակում: Մասնակցում էին ախթալացիներ, տարածաշրջանի մյուս համայնքների ներկայացուցիչներ, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Խորովածի փառատոնին իրենց գեղանկարչական ցուցանմուշներով ներկայացել էին  հանրապետության և Թումանյանի տարածրջանի նկարիչները: 26_10-xorovac-3 Մասնակիցներին առանձնահատուկ հաճույք պատճառեց պատանի  լարախաղացը:  Լոռու հայրենակցական միությունը կազմակերպել էր Հովհ. Թումանյանի հեքիաթների վաճառք: Եկեղեցամերձ հրապարակում խորովածի բացօթյա վաճառք էին կազմակերպել Ալավերդի քաղաքի և Օձուն գյուղի մանր ու միջին մի քանի ձեռնարկատերերը: Խորովածի մրցույթին մասնակցում էին 20 մասնագետներ, Ալավեդու «Ֆլորա», Երևանի «Արարատ Գոլֆ ակումբի», «Կոլաժ» , «Արվասար» և այլ ռեստորանների ավագ խոհարարներ ու Երևանի սննդի ուսումնարանների խոհարարական բաժինների ուսանողներ, Վրաստանի հանրապետության «Գուռզալ» ռեստորանի խոհարարներ: 26_10-xorovac Մրցույթի ղեկավար «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը հրապարակեց մրցույթի անվանակարգերը՝  «Լավագույն համուհոտ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում», «Լավագույն նորարարություն», «Լավագույն սկսնակ խոհարար», «Լավագույն ավագ խոհարար», «Լավագույն խորոված պատրաստող լոռեցի», «Լավագույն խորոված պատրաստող օտարերկրացի»: Նա հավաքվածներին տեղեկացրեց, որ  Վրաստանից մրցույթին մասնակցելու են վրացահայ Էդիկ Սիմոնյանը և Ջեմալ Բախունդարաձեն: Փառատոնի մասնակիցներին տեղեկացվեցին, որ խորովածի մրցույթին կարող են մասնակցել նաև փառատոնին ներկա  զբոսաշրջիկները: 26_10-xorovac-4 Խորովածի առաջին շամփուրը կրակին դրեց ՀՀ էկոնոմիկայի նախար Ներսես Երիցյանը, որը նաև մրցութային հանձնաժողովի նախագահն էր: Խորոված պատրաստելու համար մրցույթի մասնակիցներին տրվեց  1 ժամ: Ժամը 15-00-ին տրվեց մեկնարկը: Տասը կրակասեղանների վրա սկսեց ծխալ խորովածի ծուխը: Ու մինչ  խոհարարներն անցան իրենց գործին, մրցույթի ղեկավար Սեդրակ Մամուլյանը պատմեց «Խորովածի փառատոնի» մասին: 26_10-xorovac-6 «Խորովածի այսօրվա մրցույթի մտահղացումը մենք ունեցել ենք շատ շուտ, բայց իրականացնել հաջողվեց միայն այսօր, Ախթալայի քաղաքապետի օգնությամբ: Օգնեցին նաև այլ կազմակերպություններ: Առիթը հանդիսացավ նաև հեծանվորդների մրցույթը: Փառատոնը կազմակերպելիս հստակ նպատակ ունեինք: Մեր կյանքում խորովածը կենցաղավարությունից վեր բարձրացնելու ձգտումն է, և խորովածը, որպես ջերմային մշակման եղանակ արմատավորելը ժողովրդի մեջ: Խորովածն ավելի լավ եղանակով մատուցելու խնդիր ենք ունեցել: Խորովածը որպես սնունդ ժողովրդի սոցիալական պայմանների հետ չի առընչվում:  Խորովածը որպես ջերմային մշակման եղանակ չպետք է ընկալել անպայման մեծ կտոր մսեր, կամ թանկարժեք մթերք: Հայերը խորովել են բանջարեղեն, միրգ, թռչնամիս, էնպես որ, ոչ, սոցիալական խնդիր չի պարունակում: Հայերս տունը կառուցելու ժամանակ , եթե նկատել եք, առաջինը կրակարան ենք պատրաստում: Խորովածը բուն հայակական երևույթ է»,- գտնում էր Ս. Մամուլյանը: Խորովածի համի իր գաղտնիքների մասին  զրուցեցինք  նաև Թումանյանի տարածաշրջանում ու զբոսաշրջիկների մոտ մեծ ճանաչում ունեցող Ալավերդու «Ֆլորա»  ռեստորանի ավագ խոհարար Արմեն Քեֆիլյանի հետ: Նրան  ալավերդցիները բնութագրում են որպես «կարգին հաց տվող մարդ»: «Ֆլորա» ռեստորանի այցելուները գոհ են նաև Արմենի գների նորմալ հաշվարկներից: Ինչպես ասում են Ալավերդիում` նա  չունևորին ձեռք մեկնող ու  հացով մարդ  է: Ահա թե ինչու, խորովածի փառատոնին հավաքված ալավերդցիները առանձնահատուկ եռանդով աջակցում էին նրան մրցույթում հաղթելու համար : 26_10-xorovac-5 «Խորովածի համի գաղտնիքը համեմունքների մեջ է , մսի նախապատրաստական մշակման մեջ է, և կարևոր է, որ կրակի ջերմաստիճանը ճիշտ պահենք, նույն հաստատուն ջերմաստիճանը պահենք: Մեկ էլ` ամենակարևորը սեր պետք է դնենք գործի մեջ»,- ասաց Արմենը: Նա ներկայացրեց մրցույթին իր պատրաստելիք  խորովածի առանձնահատկությունները: «Օգտագործել եմ մեր տեղական բույսերի համեմունքներից` ուրց, կարմիր պղպեղ: Մենք ունենք մինչև 180 գր մսի կտորներ:  Եվ ամենակարևորը` խորովածը մենք պատրաստում ենք մասրենու ձողերի վրա: Զբոսաշրջության մեջ պիկնիկների պատրաստումը շատ կարևոր է: Բացի այդ մասրենու ձողերը խորովածին առանձնահատուկ համ ու հոտ են տալիս»: Արմենը խիստ կարևորեց նաև մսի որակը: Առանձնահատուկ շեշտեց նրա էկոլոգիական վիճակը. «Լոռեցիները ասում են, որ կաղին կերած գոճու, կամ խոզի միսն անկրկնելի համ ունի: Այսօր մրցույթի խորովածի համար մենք ընտրել ենք անտառի խոզի միս: Բերել ենք հեռավոր գյուղերից»,-ասաց նա: Արմեն Քեֆիլյանի կարծիքով` Լոռու  միսը իր համով տարբերվում է հանրապետության մյուս բնակավայրերի մսից. «Դրա համար դրսից եկածները շատ են ընդունում մեր Լոռվա խորովածը, դա պայմանավորված է նաև մսով»: Երևանի «Արարատ հոլ» ռեստորանի ավագ խոհարար Յուրա Սարգսյանն էլ ասաց, որ մրցույթին ներկայացնելու է ձկան ֆիլեի խորոված.«Ներկայացնելու եմ իշխան ձկան ֆիլե` նռով, և տավարի փափկամիսը սերկևիլով»: Յուրան հաղթանակը էական չհամարեց, գտավ , որ կարևորը մասնակցելն է: 26_10-xorovac-7 Երկժամյա համառ պայքարից հետ ավարտվեց խորովածի մրցույթը: Մրցութային հանձնաժողովը դեգուստացիայից հետ տվեց իր գնահատականները, որի արդյունքում` «Լավագույն խորոված պատրաստող օտարերկրացին» ճանաչվեց  վրացի Ջեմալ Բախունդարաձեն Վրաստանի «Գուռզալ» ռեստորանից, «Լավագույն մտահղացում» անվանակարգով առաջին տեղ զբաղեցրեց «Արարատ հոլ» ռեստորանի ավագ խոհարար Յուրա Սարգսյանը, լավագույն տեսք անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրեց  «Արվասար» ռեստորանի ավագ խոհարար Հովհաննես Ղազարյանը, լավագույն համուհոտ անվանակարգում` Արթուր Պապյանը, լավագույն նորարարություն անվանակարգում Արթուր Հովհաննիսյանը: Խորովածի մրցույթում ամենաբարձր` 92 միավոր հանձնաժողովի կողմից ստացել էր Ալավերդու «Ֆլորա» ռեստորանի ավագ խոհարար Արմեն Քեֆիլյանը, որն էլ զբաղեցրեց «Լավագույն ավագ խոհարար» անվանակարգով 1-ին տեղը և կոչվեց լավագույն խորոված պատրաստող լոռեցին: Խորովածի փառատոնը հիրավի վերածվեց տոնակատարության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter