
Այսօր Շենգավիթ համայնքի քրեական դատարանում շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Մեղադրյալ Փաշինյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանին` պատճառաբանելով, որ վերջինս անկողմնակալ չէ և շահագրգռված է գործի ելքով: Մեղադրող դատախազներ Հարություն Հարությունյանը և Կորյուն Փիլոյանը կարծիք հայտնեցին, որ Փաշինյանի միջնորդությունը անհիմն է:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը գնաց խորհրդակցական սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Դատավարությունը կվերսկսվի 14:30-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել