HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյանը հրաժարվում է մասնակցել դատական նիստերին

chakhalyan2009թ. հոկտեմբերի 16-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը ներկայումս պահվում է Ռուսթավիի №6 խիստ ռեժիմի գաղութում, իր փաստաբան` Ստեփան Ոսկանյանին փոխանցել է իր հայտարարությունը  դատական նիստերին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ:  Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարությունն ամբողջությամբ:

Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի հայտարարությունը դատական նիստերին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ

2009թ. հուլիսի 23-ին Վրաստանի վերաքննիչ դատարանում մեկնարկեցին իմ հոր` Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբոր` Արմենի եւ իմ նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկման դատալսումները:

Առ այսօր տեղի ունեցած երկու դատական նիստերի ընթացքը ցույց է տալիս, որ դատավարությունը շարունակվում է տարվել նույն կոպիտ օրինախատումներով, որոնք առկա էին եւ առաջին ատյանի դատալսումների ժամանակ: Դատավարությունն ընթանում է առանց իմ ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի, որին վրացական իշխանություններն անօրինական կերպով հրաժարվել են թույլ տալ իրականացնել իմ պաշտպանությունը, դատավորը անընդունելի հիմնավորումներով մերժում է պաշտպանական կողմի գրեթե բոլոր միջնորդությունները, դատալսումների հայերեն թարգմանությունը տարվում է խիստ անպատշաճ կերպով, ինչի հետեւանքով ես հնարավորություն չունեմ լիարժեքորեն հետեւել դրանց ընթացքին, ինչպես նաեւ մասնակցել դրանց, այսինքն` իրականացնել բոլոր օրենքներով ինձ վերապահված պաշտպանության իրավունքը: Նման պայմաններում շարունակել մասնակցել դատավարությանը նշանակում է իմ կամքին հակառակ օրինականացնել դատարանի դահլիճում տեղի ունեցող խայտառակ զավեշտախաղը: Ուստի, ես այլեւս հրաժարվում եմ կամովին մասնակցել դատական նիստերին: Վահագն Չախալյան, 16 հոկտեմբերի 2009թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter