Թուրքիայի հավաքականի երկրպագուները պահանջում են բացել տոմսարկղը
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի մեկնարկին մնացել է ավելի քան երկու ժամ: Այս պահին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտի մուտքի մոտ հավաքվել են Թուրքիայի հավաքականի երկրպագուները: Տոմսեր դեռևս չեն վաճառվում: Նախապես հայտարարված էր, որ մուտքը լինելու է միայն հրավիրատոմսերով: Երիտասարդ երկրպագուների մի բանակ մուտքի մոտ պահանջում է սկսել տոմսերի վաճառքը: Դեռևս հայտնի չէ` երբ է սկսվելու վաճառքը, կամ տոմսեր ընդհանրապես վաճառվելո՞ւ են, թե՞ ոչ:
Նախապես հայտարարվել էր, որ մարզադաշտ թույլ չեն տալու մտցնել Ադրբեջանի դրոշը` հնարավոր բախումներից խուսափելու համար: Սակայն Բուրսա քաղաքում ադրբեջանական դրոշներ կան կախված: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ֆիֆան պաշտոնապես արգելել է մարզադաշտ մտցնել Ադրբեջանի դրոշը:
30-հազարանոց մարզադաշտում Հայաստանի համար հատկացվել է 100 հրավիրատոմս:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն Բուրսայում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել