HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաջորդ շաբաթ արձանագրությունները կմտնեն Թուրքիայի խորհրդարան

a-qochinhyan_13.10.09Հայաստանից ժամանած լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ստամբուլի «Ժամանակ» հայկական օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները կմտնեն Թուրքիայի խորհրդարարան: Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլին ստորագրված փաստաթղթերի շուրջ պարզաբանումներ է տալու խորհրդարանում: «Թե' Թուրքիայի, թե' Հայաստանի խորհրդարանում քննարկելը ժամանակ շահելու տակտիկա է»,- համոզված է Արա Գոչունյանը: Նախատեսված է նաև ադրբեջանցի 14 պատգամավորների այցը Թուրքիա` փաստաթղթերի շուրջ քննարկումների համար: Արա Գոչունյանը կարծում է, որ Ղարաբաղյան հարցի շուրջ թուրքական ընկալումը, այդուհանդերձ, շոշափում է Ղարաբաղյան հարցի կարգավորման մասը: «Այս պահին լավատեսություն կլիներ Ղարաբաղյան հարցի շուրջ առանց նախապայմանների հարցը դիտարկելը: Մենք փորձում ենք լավատես լինել, որովհետև եթե հոռետես լինենք, արդեն խոսելու բան չենք ունենա»,-ասաց խմբագիրը: Նրա խոսքերով` կողմերն իրենց առաջնահերթությունները չեն թողել, բայց այսքան խորը անվստահության մթնոլորտում հարաբերվելիս դրական նշույլն այն է, որ երկուսն էլ գիտեն երկու երկրների առաջնահերթությունների մասին: «Թուրքիան առանց Ղարաբաղի հարցի լուծման ակնկալիքի առաջ չէր շարժվի»,- ասաց «Ժամանակ» օրաթերթի խմբագիրը: «Արձանագրությունները նախկին իրողությունների մոռացում չեն: Պարզապես այսօր նոր պայմաններ կան, որոնց մեջ փորձում են հարաբերվել երկրները: Այսօր հավասարը հավասարի հետ գործելու հնարավորություն կա: Սրա վրա կարելի է գործել: Ամեն ինչ ոչ թե վերջացել է այս արձանագրություններում, այլ ամեն ինչ նոր է սկսվում»,- ասում է խմբագիրը: Հայկական թերթի խմբագիրը վատատեսոորեն չի տրամադրված ստորագրված արձանագրությունների առնչությամբ: Նրա կարծիքով` մինչև ապրիլի 24-ը Հայաստանը փաստաթղթերից և ոչ մեկը չի վավերացնի: Ավելին` մինչ փետրվար այս թեման կարող է մարել, և առաջիկա ժամանակահատվածում Ղարաբաղյան գործընթացում էական փոփոխություններ չեն լինի: «Ինչ-որ ցավ է պատճառում, որ Հայաստանի նախագահը ինչ-որ երկրում է և նրա դեմ ցույց են կազմակերպում: Այդքան տագնապելու բան ունեին, ավելի լավ է գնային Երևան: Տհաս քաղաքական մտքով երևույթ էր»,- գնահատելով ՀՀ նախագահի սփյուռքյան շրջագայությունների ժամանակ կայացած բողոքի ակցիաները` ասաց Արա Գոչունյանը:- Ինչ է տվել մեր սփյուռքը  Հայաստանին, ուզում է կաշառի: Մեր սփյուռքին ամուր պետականություն է պետք»: Ստամբուլ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter