«Արդարութեան համար, Հրանդի համար»
Ստամբուլ, Պեշիկթաշի հրապարակ:
Այսօր Ստամբուլի դատարանում նշանակված է Հրանտ Դինքի դատավարությունը: Տեղացի հայերն ասում են, որ յուրաքանչյուր դատական նիստի օրը դատարանի շենքի մոտ մարդիկ են խմբվում: Ոստիկանները հսկում են տարածքը: Տեսախցիկները սպասում են փաստաբաններին: Այսօրվա նիստում նախատեսված է միայն Հրանտ Դինքի որդու հարցաքննությունը:
Վերջին դատական նիստը երկու ամիս առաջ է տեղի ունեցել:
Դատարանից մոտ 100 մետր հեռավորությամբ` Պեշիկթաշի հրապարակում ևս յուրաքանչյուր դատի օրը հավաքվում են Դինքի ընկերները, պոլսահայեր և թուրքեր: «Պահանջում ենք արդարություն», «Ով սպանել է, պետք է դատվի», պաստառները ձեռքերին սպասում են մինչև դատական նիստի ավարտը: Եվ այսպես ամեն անգամ…
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել