«Քոքով կտրել ենք»
Անցյալ տարի ՀՀ վերահսկիչ պալատի` ֆինանսների նախարարությունում հայտնաբերած թերություններն արդեն շտկվել են: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա հավելեց, որ նախարարությունում կատարվել են կառուցվածքային տեսչական համակարգի կադրային փոփոխություններ, ինչպես նաեւ` օրենսդրական բարեփոխումներ:
«Կադրային մոտ 15%-ի փոփոխություն է եղել»,- ասաց նախարարը: Տ. Դավթյանը տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությամբ այս տարի կաշառակերության 3 դեպք է բացահայտվել: Այդ անձինք ոչ միայն վարչական պատիժ են ստացել, այլեւ նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: «Կարծում եմ, որ այդ հարցը քոքով կտրել ենք»,- վստահ է Տիգրան Դավթյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել