HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մերսեդես С 500»-ը՝ ձորում. վարորդին դեռ չեն գտել

Այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, «Մերսեդես С 500» մակնիշի 10 ՏՍ 202 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի վրա եղել են արյան հետքեր: Արյան հետքեր են եղել նաև անվտանգության բարձիկների վրա: Սակայն մինչև այս պահը հիվանդանոցային ոչ մի ահազանգ չկա:

Ոստիկանությունը պարզել է, որ ոչ Ապարանում, ոչ Սպիտակում և ոչ էլ Արագածի հիվանդանոցներ վիրավոր մարդ չի տեղափոխվել: Հետևաբար, կասկածներ կան, որ վիրավորը տեղափոխվել է Երևան:

Փաստի առթիվ ոստիկանության Արագածի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ավտոմեքենան գրանցված է Երևանի Շերամի 1-ին շենքի բնակիչ Սամվել Նավասարդյանի անվամբ: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի տուգանային հրապարակ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter