«Միցուբիշին» գլորվել է ձորը. վարորդը մահացել է
Այսօր` ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 30-ամյա Արմեն Արզումանյանը, վարելով «Միցուբիշի Հովեր» մակնիշի 14 ՕՏ 892 համարանիշի ավտոմեքենան, Տավուշի մարզի Վարագավանք եկեղեցուց դեպի Վարագավան գյուղ ավտոճանապարհի 700 մետրում աջ շրջադարձ կատարելու ժամանակ դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել ձախ ու մոտ 15 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև Բերդի բժշկական կենտրոն տեղափոխվելը, վարորդը ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Մերուժան Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նրա հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Բերդի բաժնի տուգանային հրապարակ:



Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել