HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարի է ենթարկվել «Ռուբիկոնի» նախկին հաղորդավարը

Երեկ՝ ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժին Սպիտակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել «Շարմ» ընկերության պրոդյուսեր, 31-ամյա Էրիկ Անթառանյանը և նույն ընկերության աշխատակցուհի, 42-ամյա Արաքս Մուշեղյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը` քննիչ Հ.Դարչինյանի գլխավորությամբ, պարզել է, որ նույն օրը` ժամը 00:30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում` Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորաններում, Ծաղկունքի մոտակայքում, Էրիկ Անթառանյանը, վարելով «Միցուբիշի Գալա» մակնիշի 03 ՍՍ 331 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի տուգանային հրապարակ:

Հիշեցնենք, որ Էրիկ Անթառանյանը «Ռուբիկոն» հաղորդաշարի նախկին հաղորդավարն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (1)

lilit
vaaaaaaaaaaay

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter