HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չիլիում անհետ կորել է ռազմական ինքնաթիռը

Չիլիում՝ Խաղաղ օվկիանոսի ափի հատվածում, սեպտեմբերի 2-ին անհետ կորել է ռազմական ինքնաթիռ, որում եղել է 21 մարդ: Այս մասին հայտնում է CNN-ը:

Չիլիի պաշտպանության նախարար Անդրես Ալլամոնդը լրագրողներին ասել է, որ ինքնաթիռը երկու անգամ փորձել է վայէջք կատարել, մինչ նրա հետ կապը կորել է:

Չիլիի TVN հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մաուրո Վալդեսը հայտնել է, որ ուղևորներից 5-ը եղել է իրենց հեռուստաընկերության աշխատակից:

Չիլիի օդուժի հրամանադատար, գեներալ Ջորջ Ռոջասը տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 3-ի վաղ առավոտյան:

Իսկ երկրի նախագահ Սեբաստիան Պիներան խոստացել է, որ կհետաքննվի նաև «հնարավոր վթարի» տարբերակը:

«Սա ուժեղ հարված է մեր երկրին, բայց նաև ցավի ու անորոշության հենց այս պահն է, որ պահանջում է չիլիացիների համախմբվածությունն ու համերաշխությունը»,- CNN-ին ասել է Չիլիի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter