Կանցկացվի Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթ
Սեպտեմբերի 6-11-ը Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում կանցկացվի հայազգի նշանավոր կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այս հեղինակավոր մրցույթին Հայաստանը կներկայացնի երգեհոնահարուհի Կարինե Հովհաննիսյանը: Ժյուրիի կազմում հանդես կգա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը:
Մրցույթի օրերին կանցկացվեն կոմպոզիտորի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգներ, կլինեն պրեմիերաներ:
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթն անցկացվում է 2 տարին 1 անգամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել