HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». երկպալատ չի՞ք

Սեպտեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք համաժողովի օրակարգը հաստատվել է նախօրեին տեղի ունեցած կազմկոմիտեի նիստում, և ՀՀ-ում երկպալատ խորհրդարան ստեղծելու հարցը ընդգրկված չէ: Այդ մասին «ՀԺ»-ի թղթակցին հայտնել են ՀՀ սփյուռքի նախարարությունից՝ խնդրելով չբացառել, որ որևէ հեղինակավոր մարդ համաժողովի ընթացքում հարցը կարող է բարձրացնել:

Երկպալատ խորհրդարանի հարցը համաժողովի օրակարգում չընդգրկելը հետաքրքիր փաստ է նաև այն պատճառով, որ դեռևս հուլիսին նույն նախարարությունից «ՀԺ»-ին հայտնել էին, որ սեպտեմբերին Երևանում տեղի է ունենալու համաժողով, որի ժամանակ կոնկրետ տեղեկություններ կհրապարակվեն այդ ուղղությամբ այս ընթացքում արված աշխատանքների վերաբերյալ:

Երկպալատ խորհրդարանում պետք է ընդգրկվեին նաև սփյուռքի ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter