Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհդրի նիստին
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Դուշանբեում կայացած ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի էր ունենում կազմակերպության 20-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում:
Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ եւ կազմակերպության շրջանակներում գործող ոլորտային համագործակցության կառույցների գործունեությանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` իրավապահ եւ անվտանգության բնագավառներում համագործակցության, մշակութային, միգրացիոն ոլորտում փոխգործակցության հարցերին:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել «ԱՊՀ քսանամյա գործունեության արդյունքները եւ հեռանկարային խնդիրները» խորագրով վերլուծական զեկույցի վերաբերյալ, որտեղ գնաhատված է կազմակերպության շրջանակներում անվտանգության, տնտեսական, հումանիտար եւ մյուս առաջնահերթ ուղղություններով համագործակցության քսանամյա փորձը եւ ձեւակերպված են ԱՊՀ հետագա ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարարներն անդրադարձել են նաեւ մի շարք բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերում լրացումներ կատարելու առաջարկություններին:
Նիստին ԱՊՀ երկրների արտգործնախարարները քննարկել եւ հաստատել են Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը եւ քննարկվելիք հարցերը, հավանություն են տվել այն փաստաթղթերին, որոնք ներկայայացվելու են սեպտեմբերի 3-ին կայանալիք ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել