HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրակտորը` ձորում

Երեկ՝ ժամը 17:53-ին Հայաստանի փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի  Ծաղկաձոր քաղաքում` «Մորի պլազա» համալիրի մոտակայքում, տրակտոր է ընկել ձորը, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնություն: 

Դեռևս չպարզված հանգամանքներում ձորն է ընկել մակնիշն ու պետհամարանիշը չպարզված տրակտորը, ինչի հետևանքով տրակտորավար,1957թվականին ծնված Վարուժան Եղիազարյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Մինչ փրկարարների տեղ հասնելը տեղի ուժերով տուժածը դուրս է բերվել տրակտորից և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին»,- հաղորդում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter