
Մեկ անվճար տեղ ԵՊՀ-ում` եզդիական համայնքի համար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են այս տարվա բուհական ընդունելության արդյունքներին, արտերկրում հանրակրթական դպրոցներ ավարտած դիմորդների փաստաթղթային անհամապատասխանություններին ու քաղաքացիներից ստացված դիմումներին:
Նկատի առնելով առաջին կուրսեցիների սակավաթիվ լինելու հանգամանքը և հաշվի առնելով բուհերի ռեկտորների առաջարկությունները` ընդունող հանձնաժողովը քննարկել է չհամալրված մի շարք մասնագիտությունների գծով ուսումնական խմբերի ձևավորման հարցը:
Որոշվել է խնդրին լուծում տալ` հաշվի առնելով ուսանողի կարծիքը և օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունները: Նիստի ընթացքում որոշվել է ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պահուստային տեղերից եզդիական համայնքի համար Երևանի պետական համալսարանին ուսման մեկ անվճար տեղ հատկացնել:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանը և նոր ուսումնական տարվա աշխատանքներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր:
Մեկնաբանել