HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Տեր-Պետրոսյան. «Սերժ Սարգսյանը վճարում է թուրքերին եւ ադրբեջանցիներին ամեն մի քաղբանտարկյալի համար»

26-09_hamagumar«Ցավալի ճշմարտություն է, որ 18 տարի անկախ պետություն ունենալուց հետո, մեզ բախտորոշ ու ճակատագրական ժամանակներ են սպասվում»,- այսօր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 19-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Միջազգային հարաբերություններում Հայաստանի պարտվողական դիրքի համար Տեր-Պետրոսյանը մեղադրեց իշխանություններին: «Սա դասական բռնապետություն է` քրեական բոլոր հատկանիշներով»: Տեր-Պետրոսյանի խոսքով` Սերժ Սարգսյանը Հայաստանի յուրաքանչյուր քաղբանտարկյալի համար վճարում է Թուրքիային եւ Ադրբեջանին` զիջումներով: «Ոչ մի հանցանք անհատույց չի մնում: Ո՞ւմ գրպանից պետք է հատուցվի, հատուցվում է ազգի գրպանից,- ասաց առաջին նախագահը,- Նախկին Խորհրդային Միության պետություններում, բացի միջին ասիական երկրներից ու Ադրբեջանից, քաղբանտարկյալներ չկան: Մենք պետք է նրանց դասին պատկանե՞նք»: Անդրադառնալով երկրի տնտեսական իրավիճակին` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայաստանը նախկին Խորհրդային Միության երկրներից ամենաբարձր տնտեսական անկում արձանագրած երկիրն է`18.5 տոկոս:  «Ի՞նչն է պատճառը, երբ Հայաստանը Խորհրդային Միության գոյության տարիներին համարվում էր տնտեսապես ամենազարգացած պետություններից մեկը: Ի՞նչ կատարվեց երկրում: Հասկացանք շրջափակումները, պատերազմը եւ այլնը, բայց 18 տարի հետո ամոթ է, որ խոսում ենք այս հարցերի մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր