Ոսկի ներկրող խանութները ներմուծման ցածր ցուցանիշներ ունեն
Ֆինանսների նախարարությունում Վերահսկիչ պալատի կատարած նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թանկարժեք քարերի և մետաղների ներկրում իրականացնող ընկերությունների և խանութների արտացոլած ցուցանիշները հեռու են իրական թվերից:
Օրինակ` 2007 թ.-ին «Պրիմա Գոլդ», «Մերկուրի», «Ջիանի» ոսկու խանութներում ամսեկան միջին ներմուծումը չափազանց ցածր է: Օրինակ` «Պրիմա Գոլդում» գրանցվել է 200 գրամ, «Մերկուրիում»` 225 գրամ, «Ջիանիում»` 13 գրամ: 2008թ.-ին «Ջիանին» ընդհանրապես ներմուծում ցույց չի տվել, «Մերկուրին» ցույց է տվել 433 գրամ ներմուծում, «Պրիմա Գոլդը»` 542 գրամ:
«Ես սա բացարձակ չեմ ուզում մեկնաբանել, որովհետև այս թվերը ամեն ինչ ասում են,- ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը այսօրվա ասուլիսի ընթացքում: -Մի շատ լավ հարսանիքի ժամանակ այս խանութներից մեկը կարող է մի քանի կգ ոսկի վաճառել: Իսկ ես խոսում եմ ամսական գրամների մասին: Սա չի կարող այսպես լինել, և սա բոլոր կարգի տրամաբանությունից դուրս է: Օրենք ենք փոխելու, որոշում ենք փոխելու, խնդիրները ոնց ենք դնելու, ինչ ենք անելու, այս երևույթների դեմ պետք է շատ կտրուկ կանգնենք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել