HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդր Մանասյան. «Սա Բաքու-Անկարա համաձայնեցված քայլ է»

Անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված համաձայնագրին` այսօր «Արմատ» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն ասաց, որ առանց Բաքու-Անկարա համաձայնության Թուրքաին այդ քայլին չէր գնա: «Առայժմ չկա մի քայլ, որ համաձայնեցված խաղի սցենարի մեջ չտեղավորվի: Միայն արևմուտքի ճնշման տակ են նրանք գնացել հանդիպման: Կարելի է ասել` հեռավոր ձևով Թուրքիան Երոպա մտնելու շահ է հետապնդում»,-ասաց քաղաքագետը:

Նա հավելեց, որ Թուրքիան տարբեր փաստարկներ կարող է բերել Եվրոպա մտնելու համար, և փաստելով Հայաստանի հետ սահմանի փակ լինելը, կարող է ասել, որ Հայաստանը գրավել է իր բարեկամ երկրի տարածքները: Այստեղից Ալեքսանդր Մանասյանը եզրակացնում է, որ Թուրքիան այդ քայլին գնացել է միայն արևմուտքի ճնշման տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter