HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսահայ իրավապաշտպանը Չախալյանի գործով զեկույց է պատրաստում

r-kalfayan_21.09.09Իրավապաշտպան Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը Ֆրանասիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և Հայաստանի փաստաբանների պալատի կողմից լիազորվել է որպես դիտորդ մասնակցել «Միասնական Ջավախքի» ակտիվիստ Վահագն Չախալյանի քրեական գործով դատավարություններին: Նա նախատեսում է զեկույց պատրաստել Չախալյանի գործի մասին:

«Զեկույցը օտգակար է լինելու, որպեսի ֆրանսիահայ համայնքի խորհուրդը որոշի և լոբբինգ անի թե' Ֆրանսիայում, թե' եվրոպական դաշտում: Ժամանակն է, որ եվրոպական կառույցները հետաքրքրվեն այս հարցով, և այդ հարցը բարձրացնեն Վրաստանի իշխանությունների առջև»,-ասում է Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը: Իրավապաշտպանը համոզված է, որ եթե Չախալյանի գործը հասնի մարդու իրավունքների Եվրոպական դատարան, անպայման կշահի: Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան, որպեսզի միակողմանի զեկուցում չպատրաստի, փորձել է հանդիպել Վրաստանում տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների հետ: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դժբախտաբար Վրաստանի արդարադատության ու ներքին գործերի նախարարությունները հրաժարվել են իր հետ հանդիպել: Նա հանդիպել է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպել է նաև Վրաստանի փաստաբանների պալատի միջազգային կապերի պատասխանատուի հետ: «Վրաստանի այսօրվա հասարակությունը հետաքրքրված չէ Չախալյանի գործով, անտարբեր է: Միակ միությունը, որ այդ հարցը վերցրել է իր վրա, Մարդու իրավունքների կենտրոնն է: Կամ վախենում կամ չեն ուզում իրենց հեղինակությունը վնասել: Ինձ հստակ հասկացրեցին, որ այսօրվա իրավիճակում հայերին պաշտպանելը հակահայրենասիրական տպավորություն է թողնում»,-պատմում է    Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը: Պատերազմի և խաղաղության կովկասյանի ինստիտուտի և Վրաստանի նախկին քաղբանտարկյալների  ընկերության ներկայացուցիչները բացատրել են, որ պատճառը ռուս-վրացական վերջին պատերազմից հետո Ջավախքի հայերի պասիվությունն էր, այսինքն` նրանք չեն պաշտպանել վրացական իշխանությանը և հայտարարությամբ հանդես չեն եկել: Վրաստանի փաստաբանների պալատի ներկայացուցիչը ևս չի կարողացել պատասխան տալ, թե ինչպես է օտարերկրյա փաստաբանին Վրաստանի քաղաքացու պաշտպանությունն արգելելու դրույթը փոփոխվելուց հետո այն հաստատվել խորհրդարանում: Նույնիսկ հայտնի չէ, թե երբ է խորհրդարանը այն հաստատել: Նա էլ է նշել, որ փոփոխությունը հակասահմանադրական է, քանզի Վրաստանի սահմանադրությունը 41-րդ հոդվածը հռչակում է. «Մեղադրյալը սեփական ընտրությյամբ պաշտպան ունենալու, ընտրված պաշտպանին ցանկացած պահի այլ պաշտպանով փոխարինելու, ինչպես նաեւ բավարար միջոցների բացակայության դեպքում պետության հաշվին պաշտպան ունենալու իրավունք ունի»: Վահագն Չախալյանի պաշտպան Նինո Անդիրաշվիլին մտադիր է դիմել Սահամանադրական դատարան` այս փոփոխությունը բողոքարկելու համար: «Հետքի» հարցին, թե ինչով էր պայամանավորված Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանի ներգրավումը այս գործում, վերջինս պատասխանեց. «Սփյուռքում սկզբում Չախալյանի գործին շատ պարզ էին նայում, տեղյակ չէին, թե որոնք են Ջավախքի քաղաքական հարցերը: Սփյուռքում այնքան մեծ խնդիրներ կան, որ որևէ մեկը չնայեց Վահագնի գործին: Ես 6 ամիս առաջ ուշադրություն դարձրեցի և մոտեցա Վրաստանի Մարդու իրավունքների կենտրոնին: Նրանք ուշադրություն դարձրեցին»,-պատմում է նա: Չախալյանի գործը մտահոգել է իրավապաշտպանին, քանի որ, ըստ նրա, Չախալյանը պետք է անարդարացի դատապարտվի, իսկ Հայաստանը ոչ մի քայլ չի արել. «Ինձ թվում է, որ առաջին պատճառը Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների դիվանագիտությունն է: Ուրիշ բան չեմ տեսնում: Ժամանակը եկել է, որ սփյուռքն այս հարցով հետաքրքրվի»: Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը վերաքննիչ ատյանում ներկա գտնված նիստի ժամանակ արձանագրել է մի քանի խախտումներ. նախ` անորակ է կատարվում վրացերենից հայերեն թարգմանությունը: «Դատավորը 10 րոպե ճառ ասաց, թարգմանիչը երկու բառով թարգմանեց: Երբ փաստաբան Ստեփան Ոսկանյանը հարց ուղղեց դատավորին, թարգմանիչն ինքը պատասխանեց, նույնիսկ հարցը դատավորին չուղղեց»,-օրինակ է բերում իրավապաշտպանը: Դահլիճում լրագրողները և Րաֆֆի-Փիլիպ Կալֆայանը փոձել են ավելի ուշադիր լսել թարգմանչի բառերը և խնդրել են բարձր և պատշաճ թարգմանել: Դատավորը բարկացել է և ասել, որ սա Վրաստանի դատարան է, և կարևորը, որ ամբաստանյալը լսի թարգմանությունը, իսկ մյուսները` կարևոր չեն: Րաֆֆի-Փիլիպ Կալֆայանը արձանագրել է նաև երկու փորձաքննությունների արդյունքների բացակայությունը  քրեական գործում: Իսկ զենքերի փորձաքննություն նորից նշանակվել է, քանի որ դատախազությունը դրանք չէր ուղարկել փորձաքննությունն անցկացնող կենտրոնին: Հաջորդ խախտումը, ըստ իրավապաշտպանի, այն է, որ Հայաստանից ներգրավված փաստաբան Ստեփան Ոսկանյանին չեն թույլատրում գաղութում տեսակցել իր պաշտպանյալին: Դատավորը նրան թույլ է տվել միայն դատարանի դահլիճում 5-7 րոպե խոսել իր պաշտպանյալի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter